Իշխան Սաղաթելյանը խոսել է «Դիմադրություն» շարժման առաջիկա անելիքների մասին
Politics«Դիմադրություն» շարժումը կշարունակի առաջիկայում պայքարը շարունակել նույն ֆորմատով՝ չորեքշաբթի օրերին կազմակերպել քննարկում, իսկ ուրբաթ օրերին՝ հանրահավաք, իսկ եթե շաբաթվա ընթացքում կլինեն հրատապ միջոցառումներ, ապա այդ մասին հավեյլալ կտեղեկացնեն մասնակիցներին, Ֆրանսիայի հրապարակում երթից հետո տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Դրա համար չորեքշաբթի օրը՝ 19.30, հավաքվում ենք, բովանդակային քննարկում ու զրույց է տեղի ունենալու շարժման անդամների հետ, իսկ հաջորդ հանրահավաքը՝ հուլիսի 1-ին՝ 19.30 այս հրապարակում։ Շաբաթվա ընթացքում կրկին տեղի կունենան ակցիաներ, այցելություններ, որոնց մասին ևս կտեղեկացնենք։ Բանաձևը հետևյալն է՝ մեր հանրահավաքները, երթերը, ակցիաները շարունակվում են, դրան զուգահեռ մենք իրականացնում ենք կազմակերպչական մի շարք աշխատանքներ շարժումը ընդլայնելու, նոր թափով ավելի մեծ և վճռական ու կարևոր պայքարի պատրաստվելու համար»,– ասաց նա։
Իշխան Սաղաթելյանը նաև նշեց, որ ամեն ինչ անելու են ֏ մինչև պայքարելու են Արցախի պաշտպանության համար։