Մենք խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով.
PoliticsԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ վերահաստատեց, որ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարան վերադառնալու է բացառապես իր օրակարգով.
«Այն, ինչ այս հրապարակում ձեզ հետ պայմանավորվել ենք, դրանից հետքայլ չկա՝ մենք խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով, դրանք Արցախի և Հայաստանի անվտանգության հարցերն են և Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը, մյուս օրակարգերը, որոնք այսօր առաջ են բերում խորհրդարանում, դրանք հայ ժողովրդի օրակարգի հետ հատման կետեր չունեն, հայ ժողովրդի օրակարգը ձևավորվել է այս հրապարակում, մենք սպասարկելու ենք այդ օրակարգը,խորհրդարան վերադառնալու ենք բացառապես ժողովրդի ձևավորած օրակարգով»,-հայտարարեց Սաղաթելյանը: