Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է ազգային անվտանգությանը, իսկ սպառնալիքները պետք է հեռացվեն. Արամ Վարդևանյան
Politics«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթով հասան Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ, որտեղ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ելույթով հանդես եկավ:
«Սա Ազգային անվտանգության ծառայությունն է, այլ ոչ թե՝ Նիկոլ Փաշինյանի: Սա մեր երկրի Ազգային անվտանգության ծառայությունն է: Այստեղ ծառայում են բավականին մեծ թվով արժանապատիվ սպաներ: Ես համոզված եմ, որ այդ ծառայողները գալու են մի եզրահանգման, որ Նիկոլ Փաշինյանը սպառնալիք է ազգային անվտանգությանը, իսկ սպառնալիքները պետք է հեռացվեն»,- ասաց նա:
Վերջինս նշեց, թե օրվա իշխանությունները գիտեն, որ «առանց Նիկոլ Հայաստան» լինելու է և հավելեց, որ ԱԱԾ-ի որևէ սպա այլևս երբեք քաղաքական հետապնդման ու ապօրինի գործողությունների հրամաններ չի ստանալու: