«Եկել է ժամանակը դադարեցնելու հարաբերությունները հարավկորեական երկրի հետ». Կիմ Չեն Ընի քույրը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ն «հաջորդ քայլը» կնախաձեռնի Սեուլի դեմ
PoliticsՀյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի վարչության առաջին տեղակալ Կիմ Յո Չժոնը, որը երկրի ղեկավար Կիմ Չեն Ընի կրտսեր քույրն է, հայտարարել է, որ Փհենյանն առաջիկայում մտադիր է «հաջորդ քայլը» ձեռնարկել հարավկորեական երկրի նկատմամբ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով ԿԺԴՀ Կենտրոնական հեռագրական գործակալությանը:
«Կարծում եմ, որ անկասկած եկել է ժամանակը դադարեցնելու հարաբերությունները հարավկորեական երկրի հետ: Մենք առաջիկայում ենք հաջորդ քայլը կձեռնարկենք Սեուլի նկատմամբ: Օգտվելով իշխանությունից, որն ինձ տրվել է մեր կուսակցության և երկրի գերագույն ղեկավարությունից՝ հրահանգել եմ թշնամու հետ համագործակցության հարցերով վարչությանը վճռականորեն ընդունել հաջորդ քայլը»,- ասել է Յո Չժոնը:
Ավելի վաղ Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի վարչության ղեկավարը հայտարարություն է տարածել՝ հայտարարելով, որ ԿԺԴՀ-ն կորցրել է վստահությունը Հարավային Կորեայի նկատմամբ և զգուշացրել է Սեուլին «տանջալից ժամանակների» մասին՝ պայմանավորված հարավկորեացիների կողմից քարոզչական թռուցիկների տարածմամբ:
ԿԺԴՀ-ն հունիսի 9-ին արգելափակել է Հարավային Կորեայի հետ կապի բոլոր գծերն՝ ի պատասխան թռուցիկները Փհենյան ուղարկելուն: