Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Ավետիք Չալաբյանի գործն իրականացվում է բազմաթիվ ընթացակարգային և բովանդակային խախտումներով

Politics

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խմբի անդամներ Վարազդատ Հարությունյանը և Արթուր Հարությունյանը հանդես են եկել հայտարարությամբ, որում հանգամանալից կերպով ներկայացնում են Ավետիք Չալաբյանի ուշացմամբ ստացված դատարանի որոշման, քրեական գործի ընթացքի, պատգամավորների, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի միջնորդությունների արձագանքի, ինչպես նաև ՄԻՊ-ին գրությամբ դիմելու մասնրամասները։ 

Нет описания.

Нет описания.

Պաշտպանական խմբի հայտարարությունը ստորև՝ 

1) Մեկ շաբաթ ուշացմամբ, վերջապես, ստացանք Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը, որով Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը, թողնվել էր անփոփոխ։ Ինչպես Արուսյակ Ալեքսանյանը, այնպես էլ Արմեն Դանիելյանը, հետևողականորեն հրաժարվել են իրենց կայացրած դատական ակտերում անդրադառնալ պաշտպանական կողմի հետևյալ անկյունաքարային հարցերին, որոնք ուղղակիորեն պայմանավորում են խստագույն խափանման միջոցի ընտրության ապօրինի լինելը։

Այսպես, Արմեն Դանիելյանն ընդհանրապես չի անդրադարձել.

ա/ հիմնավոր կասկածի բացակայության վերաբերյալ մեր պնդումներին, որով մենք ուղակիորեն մատնանշել և հիմնավորել ենք, որ առկա չէ Ավետիք Չալաբյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած լինելու վերաբերյալ որևէ ուղղակի փաստական տվյալ։ Ավելին՝ առկա տվյալները հերքում են նրա առնչությունը ենթադրյալ հանցագործությանը։

բ/ Հիմնավոր կասկածը, բնականաբար, ներառում է մեղսագրվող հանցագործության օբյեկտիվ կողմի բոլոր հանգամանքները։ Մեր պարագայում վարույթն իրականացնող մարմինը կամայականորեն և հեռահար «թաքնված» նպատակով ընտրել է հանցակազմի որակյալ տարբերակը։ Պարզաբանենք․ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է պատասխանատվություն հավաքին մասնակցելու նպատակով անձին նյութապես շահագրգռելու համար։ Ավետիք Չալաբյանին մեղսագրվում է նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որն արդեն վերաբերվում է 2 կամ ավելի անձանց նկատմամբ այդպիսի նյութական շահագրգռություն տրամադրելու համար։ Վարույթն իրականացնող մարմինը չունի գեթ մեկ փաստական տվյալ, որում բացի Թոռնիկ Ալիյանից այլ անձ հանդես գա որպես ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր։ Ի՞նչ է թաքնված այս աճպարարության տակ։ Շատ պարզ. ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի համար ազատազրկման ձևով պատիժը չի գերազանցում մեկ տարին, ինչը նշանակում է, որ այդ հանցակազմի դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց չէր կարող ընտրվել, քանի որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հովածի 2-րդ մասի՝ կալանավորումը մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր կասկած, որ նա կատարել է այնպիսի հանցանք, որի համար նախատեսվող ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է։ Փաստորեն՝ ակնհայտ չունենալով որևէ փաստական տվյալ ենթադրյալ նյութական շահագրգռության հասցեատեր երկրորդ, երրորդ կամ չորրորդ (ի դեպ՝ ցանկը կարելի է շարունակել մինչև 2000-ը) անձի վերաբերյալ, վարույթն իրականացնող մարմինն Ավետիք Չալաբյանին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը, որի համար ազատազրկման ձևով պատիժը գերազանցում է մեկ տարին, ուստի՝ կալանավորման համար անհրաժեշտ այդ մեկ պայմանն ապահովվել է։

գ/ Արմեն Դանիելյանն, ընդօրինակելով Արուսյակ Ալեքսանյանի «համառությունը», հրաժարվել է իր դատական ակտում անդրադառնալ այն կարևորագույն հարցին, որ արդեն ընդունված և ս.թ. հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական նոր օրենսգրքով Ավետիք Չալաբյանին մեղսագրվող արարքն ապաքրեականացված է։ Փոխարենը, ուշադրություն, Դանիելյան Արմենը նշել է, որ «առկա են մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերն ու պայմանները, իսկ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանն ունեն էական նշանակություն՝ նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում»։

դ/ Արմեն Դանիելյանը նույնպես չի անդրադարձել մեր մատնանշած այն հանգամանքին, որ հայտնի մոնտաժված ձայնագրության հրապարակումից 3 օր հետո Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, հաճախել է հանրահավաքներին, իսկ երբ ոստիկանությունը եկել է իր հաշվառման հասցեում խուզարկություն կատարելու, նա եղել է այնտեղ՝ հանգիստ քնած։ Սա չի կարող չվկայել այն մասին, որ Ավետիք Չալաբյանը չուներ և չէր կարող ունենալ վարույթից թաքնվելու որևէ ցանկություն։

ե/ վարույթն իրականացնող մարմինը մինչ օրս էլ չի ստացել (և չի էլ ստանա, քանի որ պարզապես հնարավոր չէ ստանալ մի բան, որը գոյություն չունի) որևէ տվյալ այն մասին, որ այդ նույն ձայնագրության հրապարակումից հետո Ավետիք Չալաբյանը փորձի դատավարության այլ մասնակիցների նկատմամբ որևէ տեսակի ճնշում գործադրել և այդպիսով խոչընդոտել վարույթի բնականոն ընթացքին։

Արմեն Դանիելյանի կայացրած որոշումը շարունակությունն է Արուսյակ Ալեքսանյանի «copy-paste»-ային տրամաբանության, Արուսյակ Ալեքսանյանը «copy»-ն արել էր քննիչի միջնորդությունից, իսկ Արմեն Դանիելյանը՝ արդեն Արուսյակ Ալեքսանյանի որոշումից։

2) Այս ողջ ընթացքում պաշտպանական կողմը հանդես է եկել մի շարք միջնորդություններով՝ հասցեագրված դատախազությանը և քննչական մարմնին։ Ինչո՞վ են պայմանավորված այդ միջնորդությունները, շատ պարզ՝ վարույթն իրականացնող մարմինը, լուծելով Ավետիք Չալաբյանին կալանավորման միջոցով պատժելու հարցը, մատնվել է անգործության, ուստի՝ մենք ստիպված ենք վերջիններին «հուշել» և հիշեցնել, թե ինչպիսի քննչական և դատավարական գործողություններ են անհրաժեշտ կատարել՝ տվյալ պարագայում գործի բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության նպատակով՝ նման կերպ նաև յուրօրինակ «դատախազական» վերահսկողություն իրականացնելով նախաքննության նկատմամբ… Ցավոք, նախաքննական գաղտնիքի սահմաններն այս պահին թույլ չեն տալիս մանրամասն անդրադառնալ այդ միջնորդություններին, վստահաբար, սակայն այդ օրը սարերի հետևում չէ։ 

3) Նախորդիվ ներկայացրել էինք, որ դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ Սահմանադրական դատարան դիմելու միջնորդությամբ։ Միջնորդությունների քննարկման ժամկետի խախտմամբ ստացել ենք ուշադրություն՝ գրություն, այո, պարզապես, գրություն, որում ընդամենը մեկ նախադասությամբ գրված է, որ «Սահմանադրական դատարան դիմելու հիմքեր առկա չեն»։ Այժմ գրություն-պարզաբանում ենք հասցեագրել դատախազություն՝ պարզելու համար, թե արդյո՞ք դա է իրենց որոշումը, թե օրինակ՝ որևէ մեկի սևագիր թուղթն է, որը սխալմամբ ուղարկել են մեզ։

4) Արդեն մեկ շաբաթ է, ինչ նույն հարցով դիմել ենք նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ մանրամասն ներկայացնելով մեր պաշտպանյալի նկատմամբ ընթացակարգային և բովանդակային կոպտագույն խախտումներով իրականացվող գործի մարմանասները և խնդրելով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 2-րդ մասի և, հետևաբար, նույն հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ սահմանադրական դատարան։ Նշենք, որ ՄԻՊ-ից դեռևս չունենք որևէ արձագանք, նույնիսկ՝ գործի վերաբերյալ ճշգրտումներ անելու նպատակով մեզ հետ կապ հասատելու որևէ փորձ առ այսօր չի եղել։

5) Նախորդիվ տեղեկացրել էինք, որ դատախազություն ենք ուղարկել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի և «Արար» հիմնադրամի երաշխավորությունները։ Երկու շաբաթից ավել է, ինչ դատախազությունը չի քննարկում և չի անրդադառնում նշված երաշխավորություններին։ Բնականաբար, ստիպված ենք եղել նաև այս դեպքով գրավոր կարգով հիշեցնել դատախազությանն իրենց պարտականությունների մասին։ 

6) Բացի այդ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այլ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցով փոխարինելը թույլատրելի ճանաչելու միջնորդությամբ դիմել ենք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան։ Միջնորդությունը մակագրվել է դատավոր Արմեն Պողոսյանին, իսկ քննութունը նշանակվել է 2022 թվականի հունիսի 15-ին, ժամը 15։00-ին (Աջափնյակ-1 նստավայր, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40)։

Նշենք, որ նիստից հետո հանդես կգանք ամփոփիչ հայտարարությամբ, ինչպես նաև կտեղեկացնենք մեր հետագա անելիքների մասին։ 

«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին անհիմն, առանց որևէ արժանահավատ ապացույցի և քրեադատավարական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով մեղսագրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքը։ Արարք, որն արդեն ընդունված և սույն թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնող քրեական օրենսգրքով ապաքրեականացված է: Միտումնավոր հետապնդման և քաղաքական պատվերի դրսևորում է նաև այն փաստը, որ հայտնի ակնհայտ մոնտաժված ձայնագրության հրապարակումից երեք օր անց Ավետիք Չալաբյանը շարունակել է իր բնականոն կյանքը, որևէ կերպ չմիջամտելով քննությանը, չթաքնվելով, սակայն, դա անտեսվել է և այնուամենայնիվ ԱՉալաբյանի նկատմամբ անհասկանալի հիմնավորմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը: 

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ

 

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition