«Արծիվների» և «Ռեֆորմիստների» հանդիպումը
PoliticsԱյսօր, «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Արծվատուն կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի և «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի շուրջ ծավալվող արտաքին քաղաքական և ներքաղաքական օրակարգին վերաբերող կարևորագույն հարցեր: Խաչիկ Ասրյանի և Վահան Բաբայանի հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել Հայաստան-Ռուսաստան բարեկամության համատեղ օրակարգ ձևավորելու և Հայաստանի ներքաղաքական դաշտում համատեղ գործունեություն իրականացնելու շուրջ: