Սոբչակն Իսրայելի քաղաքացիություն է ստացել. ԶԼՄ
PoliticsԼրագրող Քսենիա Սոբչակն Իսրայելի քաղաքացիություն է ստացել։ Ավելի վաղ հաղորդվել է, որ նա Մոսկվայում անշարժ գույք է վաճառել, հաղորդում է Лента.Ru-ն՝ վկայակոչելով իսրայելական Haaretz-ը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ՝ նրա որդին նույնպես քաղաքացիություն է ստացել։ Ինքը՝ հեռուստահաղորդավարուհին, դեռ չի մեկնաբանել այս տվյալները։
Մարտի սկզբին Սոբչակը հերքել է Ռուսաստանից արտագաղթի մասին լուրերը, իսկ իր Telegram-ի ալիքում երկրից մեկնելու մասին տեղեկությունն անվանել է երկար ծրագրված արձակուրդի հետ կապված ուղեւորություն։ «Ես ռուսաստանցի եմ, ես Ռուսաստանի քաղաքացի եմ, ոչ մի տեղ չեմ արտագաղթում, այլ քաղաքացիություն, եւ զբոսանավ չունեմ»,- ասել է լրագրողը։
Ապրիլի 8-ին լրատվամիջոցները հայտնել են, որ Սոբչակը 10,3 միլիոն դոլարով բնակարան է վաճառել Մոսկվայի կենտրոնում, օբյեկտը գտնվում է էլիտար բնակելի համալիրում՝ Խամովնիկի շրջանում։