Բրյուսելյան հանդիպման մասին. Արմեն Աշոտյան
PoliticsԱրմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Քիչ առաջ հրապարակվեց Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունը Բրյուսելյան հանդիպման մասին։
Կարճ՝
1. Ոչ մի խոսք Արցախի, իր ապագայի, կարգավիճակի մասին։
2. Ոչ մի խոսք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտի մասին։
3. Ադրբեջանական վերջին ոտնձգությունների ոչ մի դատապարտում։
4. Փոխարենը՝ ԱԳՆ-երին հանձնարարական աշխատել խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ։
5. Փոխարենը՝ Համատեղ սահմանային հանձնաժողով ստեղծելու հանձնառություն՝ մինչեւ ապրիլի վերջ։
6. Հայ ռազմագերիների հարցը հավասարեցված է անհետ կորածների հարցին ( ենթադրաբար՝ Ադրբեջանի կողմից առաջին պատերազմում)։
7. Աջակցություն զորքերի հայելային հետքաշմանը (Քարագլխում տեսանք դրա վտանգավոր հետեւանքները)։
Ալիեւի վրայից հետեւողականորեն մաքրում են արյան հետքերը, եւ այս հարցում Նիկոլին օգտագործում որպես քիսա։
Արցախի ուրացության հարցում Նիկոլը բավարարում է բոլորին, եւ այս հարցում օգտագործվում է որպես Քիսո։
Մնացածի մասին՝ վաղը։