Հանդիպման ընթացքում փաստաթուղթ տորագրելու հավանականությունը չնչին է. քաղաքագետ
PoliticsԱռաջիկա ժամերին Բրյուսելում կկայանա Ալիև-Փաշինյան հանդիպումը:
Հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի 7 Ալիևի հետ։ Մարտի 14-ին Ադրբեջանը հրապարակել էր 5 կետեր, և նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային և արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր։
Թեմայի շրջանակներում 1or.am-ը զրուցել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանի հետ: Վերջինս չնչին է համարում Ալիև-Փաշինյան հանդիպման ժամանակ որևէ փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը.
«Այնտեղ Հայաստանը պետք է հստակ իր դիրքորոշումն արտահայտի՝ արդյոք համաձա՞յն է բանակցություններ սկսել միայն Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերի շուրջ, թե՞ պնդելու է, որ ներառվի նաև Արցախի անվտանգության հարցը: Եթե Ադրբեջանը շարունակի պնդել, որ միայն այդ հինգ կետերի շուրջ են լինելու բանակցությունները, և Հայաստանը չհամաձայնի, կարծում եմ՝ այդ դեպքում կունենանք նոր էսկալացիա և՛ Արցախում, և՛ ադրբեջանական սահմանի այլ հատվածներում:
Եթե Նիկոլ Փաշինյանն այնտեղ գնա զիջումների և համաձայնի Արցախի անվտանգային հարցերն ընդհանրապես դուրս թողնել բանակցություններից, ինչը քիչ հավանական եմ համարում, այդ դեպքում կարող ենք ակնկալել, որ ինչ-որ պահի պաշտոնապես կսկսվեն հայ-ադրբեջանական բանակցությունները խաղաղության համաձայնագրի շուրջ»:
Մարիամ Նալբանդյան