Հայաստանում իշխանության ղեկին ոչ պրոֆեսիոնալներ ու պատահական մարդիկ են. փորձագետ
PoliticsRegnum.ru–ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի վարած քաղաքականությունը ծայրաստիճան քաոսային է և անհետևողական։ Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է քաղաքագետ, Kavkazoved.info կայքի գլխավոր խմբագիր Անդրեյ Արեշևը։
«Երևանն իրեն շատ քաոսային է պահում։ Նա քաշում է ավագ գործընկերներին ամեն ինչում, և ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև ԱՄՆ-ին ու եվրոպական երկրներին: Այդ ամենը հանգեցնում է բավականին հակասական արդյունքների։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրված այցը Ռուսաստան առայժմ հետաձգվել է։ Այլ ուղղություններով ևս հազիվ թե նկատելի ճեղքումներ կան։ Բացի դա, ըստ էության, ընդունված է այն, որ թույլ երկրի հետ ոչ ոք հաշվի չի նստում։ Ղարաբաղի հարցով Երևանի հակասական հայտարարություններից այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանի ռեժիմը հաճույքով «կլվանա ձեռքերը» և կհրաժարվի Լեռնային Ղարաբաղին աջակցելուց, բայց վախենում է ներքաղաքական բացասական հետևանքներից, և դա հատկապես անկայուն տնտեսական իրավիճակի, գների աճի ֆոնին: Եվ հնարավոր է առաջանա այնպիսի որոշակի «կատարյալ փոթորիկ», որը կհանգեցնի նրան, որ Փաշինյանի և նրա կողմնակիցների դեմագոգիան մի օր կդադարեն գործել։ Քաղաքականության ու իշխանության մեջ գտնվող ոչ պրոֆեսիոնալներից ու պատահական մարդկանցից այլ բան դժվար է սպասել»։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը