Հասարակությունը երբեք մեղավոր չէ․ չեմ ընկալում նրանց, որոնք ասում են այստեղի հասարակությունը տարեք, Բելգիայինը բերեք․ Մամիջանյան
PoliticsՉեմ ընկալում այն ընդդիմադիրներին, որոնք ասում են այստեղի հասարակությունը տարեք, Բելգիայինը բերեք։ Հասարակությունը երբեք մեղավոր չէ, մեղավոր է ընդդիմությունը։ «Կիզակետում՝ Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա խոսքով, ՀՀԿ-ի համար փողոցային պայքարը չի դադարել։ Մամիջանյանը կարծում է, որ ընդդիմությունը պարտավոր է մեկ առ մեկ շփվի Քաղաքացիական պայմանագրին ձայն տված 600 հազար ընտրողից յուրաքանչյուրի հետ, նրանց մոլորությունից հանելու համար։
Մամիջանյանը նաև ասել է, թե որն է ընդդիմության ծրագիրը, որպես այլընտրանք Փաշինյանի առաջարկած խաղաղության դարաշրջանին և ինչ կվարվեին իրենք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացներում, եթե այս պահին լինեին իշխանության։