Եթե մենք իրապես խոհեմ ու ազգակենտրոն, զգոն ու սթափ հասարակություն լինեինք մեր վճարած գինն ավելի ցածր կլիներ. Կարեն Ավագյան
PoliticsԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի թուլացում ու հեղինակազրկում: Այս նպատակից նիկոլը գեթ մեկ քայլ անգամ չի խեղվել: Նպատակը քողարկվում է մեկ անավարտ պատերազմի, մեկ խաղաղության կեղծիքներով: Այդ բառախաղերի ետևում իրական կերուստներն են ցավը ու դավաճանությունը:
Հայ հասարակությանն այդպես էլ չեն բացատրում ` օրինակ, խաղաղության, թե անավարտ պատերազմի դրսևորում է հայ գերիների տանջամահ անելը, բանավոր հրամանով հայկական հողը զիջելը, արցախահայության ոչնչացման սպառնալիքը:
Այս իրավիճակին նաև նպաստում են պետական ապարատի գործառութային քայքայումը: Իրավապահ մարմինները չեն կարողանում զսպել հանցագործությունների օրեցօր աճող տեմպը և վատթարացող ազգային սպառնալիքները, սակայն բարձր կոմպետենտությամբ շարունակում են Հայաստանի տարբեր մարզերում ուժային ռեսուրսով պաշտոնների նշանակել խմբակի ներկայացուցիչներին:
Ուղղակի շատ բարձր ու անհամաչափ թանկ գին ենք վճարել նիկոլանմանների ու նմացած դավաճանների իրական դեմքերը բացահայտելու համար: Եթե մենք իրապես խոհեմ ու ազգակենտրոն, զգոն ու սթափ հասարակություն լինեինք մեր վճարած գինն ավելի ցածր կլիներ: