ՌԴ պաշտպանության նախարարության արձագանքը՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին. ի՞նչ կոչ է ուղղվել Բաքվին
PoliticsԼեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ-ն հրապարակել է տեղեկատվական տեղեկագիր (2022 թվականի մարտի 26-ի դրությամբ):
«Մարտի 24-ից մարտի 25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտի` Լեռնային Ղարաբաղի տարածքում, և ստեղծել դիտակետ։ Բայրաքթար-ՏԲ 2 տիպի անօդաչու թռչող սարքից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Ֆուրուխ (խմբ.` Փարուխ) բնակավայրի տարածքում։
Ներկայում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կարգավորելու եւ զորքերը իրենց նախնական դիրքերը վերադարձնելու համար։ Ադրբեջանական կողմին զորքերը դուրս բերելու կոչ է ուղարկվել»։