Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բալի
PoliticsԱզգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 15-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.
1. Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովին մասնակցելու համար 2022 թվականի մարտի 18-23-ը Նուսա Դուա, Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
Հասմիկ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-26-ը)
Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր (մարտի 18-24-ը)
Վահան ՆԱՐԻԲԵԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար (մարտի 18-25-ը)
Դավիթ ԱՌԱՔԵԼՅԱՆ Ազգային ժողովի նախագահի օգնական (մարտի 18-26-ը)
Հեղինե ԽԱՉԻԿՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ (մարտի 19-26-ը)
Տիգրան ՍԵՅՐԱՆՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետ (մարտի 18-23-ը)
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի արարողակարգի վարչության պետ (մարտի 18-23-ը)
Զաբելա ՂԱԶԱՐՅԱՆ Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ (մարտի 18-25-ը)
Մամիկոն ՄԱՐԳԱՐՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների կազմակերպման բաժնի պետ (մարտի 18-26-ը)
Դավիթ ՀԱԿՈԲՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ-օպերատոր (մարտի 18-23-ը):
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի (Ծ. Վարդանյան՝ Երեւան-Բալի-Միլան), ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի եւ գիշերավարձի՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները»: