Զելենսկին նոր ուղերձ է հղել
PoliticsՌուսաստանը շարունակում է ոչնչացնել մեր ենթակառուցվածքները, շարունակում է հարվածներ հասցնել մեր քաղաքներին։ Այս մասին իր հերթական ուղերձում նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Բայց մենք կվերականգնենք յուրաքանչյուր քաղաքի յուրաքանչյուր փողոց, յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ուկրաինացու բնակարան։
Հիմա, քանի դեռ օկուպանտը մեր հողի վրա է, մենք պետք է հարվածենք նրանք այնքան, որքան կարող ենք, պաշտպանենք քաղաքները, պաշտպանենք գյուղերը, պաշտպանենք մեր հողի ամեն մետրը և մեր սրտի ամեն կտորը:
Օգնե՛ք միմյանց։ Աջակցե՛ք միմյանց: Շարունակե՛ք պաշտպանությունը։ Պաշտպանե՛ք պետությունը: Միասին մենք հաղթելու ենք։ Փա՛ռք Ուկրաինային»,- իր ուղերձում նշել է Զելենսկին՝ շնորհավորելով երկրի բնակիչներին՝ կամավորի օրվա առիթով։
Նա նշել է, որ Ռուսաստանը տարիներ շարունակ պատրաստվել է այս պատերազմին, բայց կոչ է արել համեմատաբար ապահով վայրերում շարունակել դուրս գալ փողոց, շարունակել կյանքն ու պահել տնտեսությունը։