Վահե Հակոբյանը հավաստիացրել է, որ երբեք բաժնեմաս չի ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում
PoliticsԵս երբեք բաժնեմաս չեմ ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս մասին մարտի 7-ին Ազգային ժողովի ճեպազրույցում ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Պատգամավորի խոսքով՝ ինքը հոգնել է նման խոսակցություններից։ «Ես հոգնել եմ խոսել այդ մասին։ Ես բաժնեմաս չունեմ, երբեւիցե չեմ ունեցել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Մինչեւ 2016թ. ես եղել եմ ԶՊՄԿ գլխավոր տնօրենի տեղակալը, 2016-2018թթ.՝ Սյունիքի մարզպետը, 2019 թվականից՝ խորհրդի անդամ, բայց մինչեւ 2020թ. օգոստոսի 2-ը»,- ասել է Հակոբյանը։ Նա հավաստիացրել է, որ իր մասնակցությունը կոմբինատի կյանքին սահմանափակվել է միայն դրանով։