Ծայրահեղ միջոց է. Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանում է
PoliticsԾայրահեղ միջոց է. Հայաստանի ԱԳՆ-ն բացատրել է, թե ինչու է Հայաստանը դեմ քվեարկել Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի ներկայացուցչության իրավունքի կասեցմանը։
Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` ՀՀ ԱԳՆ-ում ասել են, որ մինչ ՌԴ ներկայացուցչությունը կասեցնելու որոշումը կարող էին կիրառվել Եվրախորհրդի այլ ընթացակարգեր։
Ավելի վաղ Արտաքին հարաբերությունների մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ընդգծել էր, որ Ուկրաինայի հակամարտությունը պետք է լուծվի դիվանագիտական ճանապարհով։
ԵԽ-ն Ռուսաստանի վերաբերյալ որոշում է ընդունել փետրվարի 25-ին։ Կողմ է քվեարկել 42 երկիր, դեմ են եղել միայն Ռուսաստանն ու Հայաստանը։ Թուրքիան ձեռնպահ է քվեարկել, իսկ Ադրբեջանը չի մասնակցել քվեարկությանը։