Ռուսաստանի եւ Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Մեւլութ Չավուշօղլուն շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, ՏԱՍՍ-ին-ին հայտնել է հանրապետության ԱԳՆ-ում աղբյուրը։
«Մեր նախարարը եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել»,- ասել է աղբյուրը՝ չհստակեցնելով նրանց զրույցի մանրամասները։
Մինչդեռ, ըստ աղբյուրի, մինչ այդ Չավուշօղլուն բանակցություններ է վարել նաեւ իր ուկրաինացի գործընկեր Դմիտրի Կուլեբայի հետ, կողմերը «քննարկել են Ուկրաինայի վերջին իրադարձությունները»։
Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ Անկարան կցանկանար Անթալիայում Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի արտգործնախարարների հանդիպում կազմակերպել դիվանագիտական համաժողովի շրջանակներում, որը նախատեսված է մարտի 11-13-ը։