Ռուսաստանի դեմ պատժամիջոցների այլընտրանքը կլիներ երրորդ համաշխարհային պատերազմը. Բայդեն
PoliticsԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հնարավոր այլընտրանքը կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը, փոխանցում է РИА Новости-ն։ Բայդենը նաև հուշագիր է ստորագրել Ուկրաինային անհապաղ ռազմական օգնություն տրամադրելու վերաբերյալ։ Հատկացված միջոցների ընդհանուր գումարը կազմում է 600 մլն դոլար։
«Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների այլընտրանքը կլիներ երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը»,- ասել է նա։
Reuters-ը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանը կարող է մի քանի օրվա ընթացքում անջատվել SWIFT-ից։ Աղբյուրը նշում է, որ անջատումը «անհրաժեշտ միջոց» է ստեղծված հանգամանքներում: