«Հակառակորդը շանս չունի այս պատերազմում»․ Զելենսկի
PoliticsՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 26-ի երեկոյան ելույթի ժամանակ խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհմամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին։ Ուղերձը հրապարակվել է նախագահի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում։
«Իլհամ Ալիևը և նախագահ Էրդողանը առաջարկել են բանակցություններ կազմակերպել Ռուսաստանի հետ, դա կարելի է միայն ողջունել», - ասել է Զելենսկին։
Նա նաեւ հայտնել է, որ իր զրուցակիցներին պատմել է Ուկրաինայում նավթի ու նավթամթերքի պակասի մասին, Ալիեւը խոստացել է օգնել նավթամթերքի հարցում։
«Ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ, բայց հիմա ամեն ինչ կլինի»,- Զելենսկու խոսքով` խոստացել է Ադրբեջանի նախագահը։