Ադրբեջանցի «գործընկերներին» ուղղված իմ մեսիջը շատ պարզ է. չշփոթեք Հայ Ազգը մի խումբ պոպուլիստների հետ. Ղազինյան
PoliticsԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Եվրոնեսթում ունեցած ելույթիս ամբողջական տեքստը.
Հարգելի նախագահող, պատվարժան հյուրեր
Հարգելի գործընկերներ
Ուրախ եմ ողջունել Հայաստան ժամանած հյուրերին: Որպես հնագույն քաղաքակթրության ներկայացուցիչ, որը նշանակալի ազդեցություն է ունեցել արևելքի և արևմուտքի զարգացման գործում, մենք մշտապես ուրախ ենք եղել հյուրընկալել մեր բարեկամներին: Ովքեր մեր տուն են եկել բարի մտադրություններով, ստացել են համարժեք վերաբերմունք, իսկ նրանք, ովքեր Հայաստան են եկել վատ նպատակներով, հիմա պատմության դասագրքերում նկարագրված են որպես անհետացած ժողովուրդներ և պետություններ:
Ինչպես մարդկության մի զգալի հատված, այսօր մեր պետությունը գտնվում է օրեցօր խորացող տուրբուլենտության կիզակետում, որտեղ աշխարհը դարձել է առավել վտանգավոր, կարմիր գծերը դադարել են գործել, իսկ ավանդական քաղաքական պատասխանատվությունը փոխարինվել է լայն տարածում գտած պոպուլիզմով:
Ես տևական ժամանակ ղեկավարել եմ ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը և ակադեմիական պատկերացում ունեմ Եվրոպայի և եվրոպական արժեքների մասին: Սակայն, հետևելով ընթացող գործընթացներին և դրանց վերաբերյալ միացյալ Եվրոպայի արձագանքներին, ուղղակի զարմացած եմ և խճճված. իմ իմացած Եվրոպան չէր կարող թույլ տալ այսպիսի բացահայտ երկակի ստանդարտներ: Ես չեմ ճանաճում այն Եվրոպան և չեմ գտնում այն եվրոպական արժեքները, որոնք պաշտպանել և որոնց համար պայքարել եմ ավելի քան մեկ տասնամյակ:
Թուրքիան և Ադրբեջանը, որ Մերձավոր արևելքից միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, Արցախում և Հայաստանում գործել են մարդկայինության դեմ բազմաթիվ հանցանքներ, մինչ օրս չեն պատժվել. եվրոպական ոչ մի պատժամիջոց չեն կիրառվել նրանց դեմ:
Հարգելի գործընկերներ,
Այսօր իմ երկիրը գտնվում է բավական ծանր իրավիճակում. այն վարակված է պոպուլիզմի ծանր վարակով: Բայց սա երկար չի տևելու:
Ադրբեջանցի «գործընկերներին» ուղղված իմ մեսիջը շատ պարզ է. չշփոթեք Հայ Ազգը Հայկական պետությունը մի խումբ պոպուլիստների հետ, ովքեր պատահականորեն ղեկավարում են Հայաստանը այս ծանր ժամանակահատվածում:
Երբեք չմոռանաք այն պատերազմի արդյունքը, երբ մեր պետությունը ղեկավարվում էր ոչ թե պոպուլիստների, այլ իրական առաջնորդների կողմից:
Չմոռանաք նաև, որ նույնիսկ քանակական առավելության և Թուրքիայի, Պակիստանի ու միջազգային ահաբեկիչների աջակցության պայմաններում երիտասարդ Հայ զինվորները 44 օր կատաղի կռիվ տալով, պաշտպանում էին իրենց Հայրենիքը:
Եվ վերջապես, Հայ ազգի և պետական մարդկանց անունից փոխանցեք պարոն Ալիևին և նրա բոսերին, որ Ղարաբաղը մշտապես եղել է, հիմա կա և ապագայում լինելու է Հայկական:
Եվ սա լինելու է աշխարհում ապրող յուրաքանչյուր Հայի սուրբ պարքը:
Շնորհակալ եմ ուշադրության համար: