Մակրոնը պաշտպանության խորհրդի արտակարգ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով Ուկրաինայում տիրող իրավիճակը
PoliticsԵլիսեյան պալատում այս պահին նեղ կազմով ընթանում է Ֆրանսիայի պաշտպանության և ազգային անվտանգության խորհրդի նիստը։ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի վարչակազմի աղբյուրի փոխանցմամբ՝ հանդիպման գլխավոր թեման է Ուկրաինայում տիրող իրավիճակը, հաղորդում է TASS-ը։
«Նախագահ Մակրոնն այսօր երեկոյան պաշտպանության խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելու Ուկրաինայում տիրող իրավիճակը»,- հայտնել են Ելիսեյան պալատից։ Նշվել է, որ Ֆրանսիայի առաջնորդը երկուշաբթի երեկոյան մի շարք հեռախոսազրույցներ է ունեցել, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս խոսակցությունների բովանդակությունը չի բացահայտվում։