Կոչ եմ անում զորամասի հրամանատարական կազմին հատուկ ուշադրության արժանացնել նորակոչիկին. Թագուհի Թովմասյան
PoliticsԹագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Նախօրեին ահազանգել էի, որ Կապանի զորամասերից մեկում զինվորը ինքնակամ լքել է զորամասը, քանի որ վերջինիս պարտադրել էին տարածքում մաքրություն անել, նսեմացրել և բռնության էին ենթարկել։
Այսօր պաշտոնական տեղեկություն ստացա, որ զինծառայողը ինքնակամ ներկայացել է ռազմական ոստիկանություն։ Ողջունելի է, որ զինծառայողը գիտակցել է իր արարքի անթույլատրելիությունն ու իրավական հետևանքները և ետ է վերադարձել։
Լիահույս եմ, որ բանակում նման դեպքերի այլևս ականատես չենք լինի։
Եւս մեկ անգամ կոչ եմ անում Պաշտպանության նախարարությանը և զորամասի հրամանատարական կազմին հատուկ ուշադրության արժանացնել նորակոչիկին և իրենց օրինակով օգնել զինծառայողին արագորեն ընկալելու ներքին ծառայության կանոննները։ Իսկ զինծառայողներին հորդորում եմ չշեղվել զինվորական կանոնադրական ուղուց և ցանկանում խաղաղ և անփորձանք ծառայություն։