Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Արտոնյալ կարգավիճակ՝ ՀՀԿ-ից ՔՊ սահուն անցած համայնքապետերի համար

Politics

Շաբաթներ առաջ Հայաստանում կայացած ՏԻՄ ընտրություններից հետո մի շարք համայնքներում ղեկավար ընտրվեցին ՀՀԿ-ից սահուն ՔՊ անցած անձինք, ի դեմս որոնց` հեղափոխական իշխանությունները կարողացան վերարտադրվել և իրենց ձեռքը վերցնել Հայաստանի մի շարք առանցքային համայնքների ղեկավարումը:

Ժամանակը ցույց տվեց, որ նախկինների մոտ դեռևս վառ են նախկինների բարքերը և ավանդույթները, սակայն գործող իշխանությունները նրանց կողմից կատարված բացահայտ խախտումները պարզապես չեն նկատում, կամ չեն ցանկանում նկատել:

Դիցուք՝ Աշտարակում ՔՊ թեկնածուն նախկինում ՀՀԿ քվոտայով համայքնապետ դարձավ Թովմաս Շահվերդյանն էր: Երեկ մամուլը գրել էր, որ Շահվերդյանը հերթական սկանդալի կենտրոնում է հայտնվել, բանը հասել է նրան, որ մարզպետարանի աշխատակից է ծեծի ենթարկվել:  Ըստ լավատեղյակ աղբյուրների՝  Աշտարակի քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը այցելել է Արագածոտնի մարզպետարան, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և մարզպետարանի  քաղաքաշինության վարչության պետ Հակոբ Ստեփանյանի միջև: Վեճն սկսվել է նրանից, որ Շահվերդյանը գրություն է ուղարկել քաղաքապետարանի հիշյալ վարչություն իր բարեկամի համար շինթույլտվություն ստանալու վերաբերյալ, կոշտ պատասխան է ստացել, որից հետո այցելել է մարզպետարան հաշիվ պահանջել Ստեփանյանից: Կողմերի միջեւ թեժ զրույցը վերածվել է ձեռնամարտի, մարզպետարանի աղբյուրներից տեղեկացնում են, որ Շահվերդյանը թղթերի դակիչով հարվածել է Ստեփանյանի գլխին, նրան օգնություն են ցույց տվել մարզպետարանի աշխատակիցները:

Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել էր Պեմզաշեն համայնքի ղեկավար Անանիկ Ոսկանյանի թեկնածությունը։ Վերջինս ԵԿՄ անդամ է, Մանվել Գրիգորյանի սանիկը։  Նախկին իշխանությունների հետ սերտաճած, հատկապես ընտրությունների ժամանակ հայտնի ձեւերով ՀՀԿ-ի համար աշխատած անձը գլուխ է գովել, որ հարցերը լուծել է. մասնավորապես խոսում են, որ նա կարողացել է դուրս գալ ՊՆ ՌՈ մի աշխատակցի վրա, վերջինս կապվել է ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ ու ինչ-ինչ հանգամանքներից հետո սկսել է իրեն հայտարարել իշխանական թեկնածու, կամ գոնե վերեւից «դաբռո» ունեցող մարդ: Մամուլում նաև հրապարակումներ եղան, որ ընտրություններից առաջ և հետո Արթիկում ակտիվացել են կրիմինալ տարրերը, սակայն, կարծես թե, դա իշխանություններին առանձնապես չի մտահոգում:

Վայոց Ձորի Ջերմուկ խոշորացված համայնքի ղեկավարի է ընտրվել Վահագն Արսենյանն է։ Նա ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդին է։ Արսենյանները կարկառուն Հանրապետական են եղել։ Ավելին Աշոտ Արսենյանը բավականին մտերիմ հարաբերությունների մեջ է եղել Սերժ Սարգսյանի հետ, բայց ինչպես հետագայում ցույց տվեցին զարգացումները, պաշտոնն ավելի կարևոր է։ Արսենյանն արդեն իսկ լծվել է ՔՊ-ի համար աշխատելու, ամեն հնարավոր և անհնարին ճնշումներով փորձելով հասնել Ամուլսարի հանքի վերագործարկմանը: Ջերմուկում արդեն այս առումով բավական լուրջ դժգոհություններ են հասունանում, բնապահպանները սկսել են մեղադրել Արսենյանին ամեն գնով՝ անգամ օրենքի խախտումով ուզածին հասնելու ցանկության մեջ:

Թալինում ՔՊ-ի թեկնածու Տավրոս Սափեյանին, ըստ մամուլի տեղեկությունների, աջակցում էին Արագածոտնի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանն ու մարզի երբեմնի ՀՀԿ-ական գյուղապետերը: Ընտրություններում հաղթանակ տանելուց անմիջապես հետո Սափեյանը, ով գործնակաում պարտվել էր, ձեռնամուխ եղավ օրենքի խախտումով քաղաքում իշխանության յուրացմանը:  Մամուլը բազմիցս էր գրել, որ ուժային կառույցները, այդ թվում՝ ազգային անվտանգության ծառայության Թալինի աշխատակիցները, նույնպես ներգրավվել են ավագանու ընդդիմադիր անդամների և ընտրական ցուցակում գտնվող անձանց նկատմամբ ճնշման գործընթացին: Իսկ ինքը` Սափեյանը, աչք է փակում անգամ դատարանի օրինական վճիռների վրա՝ իրեն կարգելով Թալինի համայնքապետ:

Ինչպես տեսնում ենք՝ նախկինների համար ժամանակին աշխատած անձինք այսօր հարմարավետորեն աշխատում են արդեն հեղափոխական իշխանությունների համար և ժամանակին մերժված բարքերը բանացնում են արդեն ՔՊ-ի դրոշի ներքո: Իսկ իշխանությունները, իհարկե, աչք են փակում վերջիններիս կողմից գործած ապօրինությունների վրա` կլինի դա մարդ ծեծելը, թե պաշտոնեաան չարաշահում կատարելը...

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League