Վահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու
PoliticsՎահագն Խաչատուրյանն առաջադրվել է ՀՀ նախագահի թեկնածու: Այս մասին հայտնում է ԱԺ աշխատակազմը՝ ներկայացնելով պատգամավորների դիմումը:
«Առաջնորդվելով Սահմանադրության 125-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 139-րդ հոդվածի 2-րդ եւ 4-5-րդ մասերով՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը Հանրապետության նախագահի թեկնածու է առաջադրել Վահագն Գառնիկի Խաչատուրյանին»,- ասված է հայտարարության մեջ:
Նշենք, որ Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիրը»