Հիշեցնեմ, որ «ԵԼՔ» դաշինքը Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցով մեծ աղմուկ էր բացատրել վերջինիս ընտրության ժամանակ. Հայկ Եսայան
PoliticsՔաղաքագետ Հայկ Եսայանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.
«Օրերս մամուլում տեղեկություններ հայտնվեցին,որ Արմեն Սարկիսյանը նախագահ դառնալու պահին չուներ ՀՀ քաղաքացիություն: Հաջորդ օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ծանոթ չի այդ թեմային ու կարծում է, որ այդպիսի բան չկա:
Հասկացա՞ք: Նա ընդամենը կարծում է: Մինչդեռ հիշեցնեմ, որ ԵԼՔ դաշինքը Արմեն Սարգսյանի քաղաքացիության հարցով մեծ աղմուկ էր բացատրել վերջինիս ընտրության ժամանակ, իսկ ապրիլյան ցույցերի ժամանակ Նիկոլը առանց փաստ հրապարակելու հայտնել էր, որ տեսել է նախագագի ՄԹ քաղաքացիությունից հրաժարվելու մասին փաստաթուղթը փակ հանդիպման ժամանակ, առանց դա հրապարակելու:
Շատ տարածված է այն բացատրությունը, ըստ որի Արմեն Սարգսյանը հրավիրվել էր, որպեսզի լիներ կռեմլի կողմից ընդունված Կարեն Կարապետյանի հակակշիռը: Բայց ես անկեղծ չեմ հասկանում մեր հայրենիքում , մեր դե-յուրե ռամավարական դաշնակից և դե-ֆակտո անվտանգության երաշխավոր երկրի ցանկալի թեկնածույին հակակշիռ ունենալու իմաստը»: