Ucom Supports Youth Environmental Education Ucom Supports the Next “SunChild” Festival in Armenia France defense minister: Armenia will be provided with short-, medium-range missiles if necessary Kremlin: Armenia has not officially notified about CSTO membership suspension MoD: Armenia army did not fire at Azerbaijani positions With the support of Ucom, the 18th annual international microelectronics olympiad was held AMD 3,500,572 to the “SOS Children’s Villages” Armenian Charity Foundation IDBank’s new offer for business With Ucom’s Level Up tariff plans subscribers have unlimited access to Netflix, Duolingo and Zoom During EURO 2020 Ucom subscribers to take part in the uMeter voting and draw Let’s weave kindness: The “Power of one dram” initiative is one year old. On June 1, events were held with the financing of IDBank 

Քաղաքական գործիչնե՞ր, թե՞ վաճառականներ

Politics

Հայաստանի հանրության որոշակի հատվածը վրդովված քննադատում է իշխանության ներկայացուցիչների շքեղ վայելքները՝ պարգևավճարներ, ընտանեկան շրջագայություններ, կառավարական առանձնատների նորոգումներ, ծառայողական մեքենաներ և այլն։

Իսկապես, զարմանալի է թվում, որ համաճարակի, պատերազմի սարսափելի հետևանքները չհաղթահարած, իշխանական այսպիսի շքեղ վայելքներ… Իշխանական գործիչներն այս ամենն արդարացնում են․ «Պետական ծառայողները՝ նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ և այլ պաշտոնյաներ, պետք է բարձր վարձատրվեն, որ կոռուպցիա չլինի, որ լավ մասնագետները չհեռանան, և այլն»։

Ի դեպ, նման խոսքեր լսել եմ  նաև այլ, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչներից։ Երբ աղմուկ բարձրացավ դեռևս թաքնված պարգևավճարների մասին, այն ժամանակվա ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն անկեղծացավ․ «Մենք նվիրյալներ չենք»։

Այո՛, այս խոսքերը Հայաստանի բոլոր և՛ նախկին, և՛ ներկա իշխանավորի կողմից հնչեցված ամենաանկեղծ խոսքերն են եղել, քանի որ իշխանության հասնելը Հայաստանում եղել է ոչ թե պետության կառուցման, պետական կառույցների և անվտանգության, երկրի զարգացման նպատակ, այլ հիմնականում, եթե ոչ միայն՝  վայելքների համար։

Այս առիթով կուզենայի մի քանի օրինակներ բերել այլ երկրներից։

Տարիներ առաջ մի ուղևորության էի մեկնում ֆիննական ավիաընկերության օդանավով։ Ուղևորներն արդեն նստած էին օդանավի սրահում, երբ հայտարարվեց․ «Հարգելի ուղևորներ, ներեցեք, թռիչքը 30 րոպեով հետաձգվում է, քանի որ Ֆինլանդիայի նախագահը մի փոքր ուշանում է»։

2010թ․ հրավիրված էի Կրակով, «Ժողովրդավարական համաժողովի» հերթական նիստին։ Համաժողովի հիմնադիրներն են Վացլավ Հավելը, Լեխ Վալենսան և Մարլեն Օլբրայթը։ Համաժողովին ընդարձակ ելույթով հանդես եկավ Լեխ Վալենսան։ Ուղղակի նախանձել կարելի էր՝ լսելով նրա ելույթը՝ ոչ մի մեծամտություն, ինքնագովություն, անսխալականություն։ Նա անկեղծորեն խոսում էր՝ ընդունելով իրենց իշխանության և՛ հաջողությունները, և՛ սխալները։

Միջոցառման սրահում նա քայլում էր առանց թիկնապահների։ Ի դեպ, հաջորդ օրը Կրակովի փողոցում նրան տեսա հանգիստ, մեն-մենակ զբոսնելիս։ Կրակովից մեկնելուս օրը, կանգնած հյուրանոցի դռան մոտ, սպասում էի համաժողովի կողմից ուղարկվելիք ավտոբուսին՝ օդանավակայան մեկնելու համար։ Կողքիս կանգնած նույն ավտոբուսին էր սպասում նաև մեկ այլ մարդ։ Ծանոթացանք, պարզվեց՝ նա Ֆինլանդիայի մարդու իրավունքների գծով փոխարտգործնախարար Իվանն էր (ազգանունը չեմ հիշում)։

Անկեղծ ասած,  մի փոքր զարմացա, որ նա հանգրվանել էր երեք աստղանի հյուրանոցում և ոչ թե դեսպանատան ծառայողական մեքենայով էր մեկնում, այլ սպասում էր ավտոբուսին։ Ավտոբուսը ուշանում էր։ Իվանի թռիչքին քիչ ժամանակ էր մնացել։ Նա զանգահարեց կազմակերպիչներին և զայրացած ասաց, որ ավտոբուսն ուշանում է, ստիպված պետք է լինի տաքսիով գնալ։

Պատվիրելով տաքսի, նա ինձ հրավիրեց միասին գնալ։ Երբ հասնում էինք օդանավակայան, առաջարկեցի գումարի կեսը վճարել։ Իվանը ժպտաց և ասաց․

– Ոչ, խնդրում եմ չանհանգստանալ։ Համարեք, որ Ֆինլանդիայի արտգործնախարարությունը ձեզ հյուրասիրում է։ Բայց գիտե՞ք, ես հատուկ բացատրություն պետք է գրեմ, թե ինչու եմ տաքսիով եկել օդանավակայան։

2019թ․ Վարշավայում մեծ շուքով նշվում էր Սեյմի 30-ամյակը։ Հրավիրված էին արևելաեվրոպական բոլոր երկրների պառլամենտների խոսնակները։ Բացի պաշտոնական պատվիրակություններից, հրավիրված էին նաև արևելաեվրոպական երկրների խորհրդային շրջանի այլախոհներ և իրավապաշտպաններ։ Հայաստանից հրավիրված էինք՝ Պարույր Հայրիկյանն ու ես։

Միջոցառման հատկապես պաշտոնական պատվիրակների համար ապահովված էին անվտանգության բոլոր պայմանները։ Հայաստանի այն ժամանակվա ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը Վարշավա էր ժամանել մեծ պատվիրակությամբ, առնվազն 5 հոգանոց՝ թիկնապահներ,  օգնականներ․․․ Հատուկ ուշադրություն դարձրեցի, մնացած բոլոր պառլամենտների ղեկավարները միայնակ էին, առանց ուղեկցողների։

Վերը նկարագրված դիպվածներին ինքս եմ ականատես եղել։ Իսկ, օրինակ, երկար տարիներ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի զուսպ ապրելակերպը բազմիցս է լուսաբանվել։ Օրինակներ կարելի է շատ ու շատ բերել։

Նոր հիշեցի նաև 2018թ․ Դուշանբեում կայացած ԱՊՀ համաժողովի հայտնի վերելակային հանդիպում-բանակցությունը։ Ոչ ոք ուշադրություն չի դարձրել, որ վերելակից դուրս են գալիս ԱՊՀ երկրների ղեկավարները, և միայն մեկն է այնտեղ թիկնապահի ուղեկցությամբ։

Դե՛, համեմատեք, աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից՝ Ֆինլանդիան, ամենազարգացած երկրներից՝ Գերմանիան, զարգացող, բարեկեցիկ Լեհաստանն ու աղքատ Հայաստանը։

Ահա և հոգեբանությունների տարբերություններ։ Մի կողմից՝ պետական մտածողություն, պետության կառուցում, ազգային նպատակի իրականացում, որը ենթադրում է  պետական պաշտոնյաների նվիրվածություն, ասկետիկ կյանք, մյուս կողմից՝ իշխանության ձգտում և միայն վայելքներ։

Անհնար է պատկերացնել, վերոնշյալ պետություններում հնարավոր լիներ, որ պետական պաշտոնյաները, հատկապես նրանք, ովքեր առնչվել են պետական գաղտնիքների հետ՝ նախարարներ, դիվանագետներ, պաշտոնանկությունից հետո հրաժարվեին իրենց երկրի քաղաքացիությունից, հանգրվանեին օտար երկրներում, իսկ նրանցից ոմանք շարունակեին զբաղվել քաղաքականությամբ։

Հայաստանի պարագայում, հատկապես պետական պաշտոնյաների, քաղաքական գործիչների համար զուսպ, ասկետիկ կյանքը պետք է լիներ հավատամք, կյանքի  չափանիշ՝ հաշվի առնելով  և աղետի գոտին, և Արցախի հիմնահարցը, և, և, և․․․ Նրանք իրենց ասկետիկ կյանքով օրինակ կծառայեին այլոց, այդ թվում՝ գործարարների համար, և համոզված եղեք, որ այդ դեպքում միայն Հայաստանում վեր չէին խոյանա դղյակներ, գործարարներին ուղեկցող շքեղ մեքենաներ՝ լցված վայրագ դեմքերով թիկնապահներով։

Մեր այս հոգեբանությունը ոչ միայն հակապետական է, այլև չտեսություն, նյութապապաշտական։ Իհարկե, այդ չտեսության բոլոր ռեկորդները խփեցին 2018թ․ ստի և կեղծիքի հեղափոխությամբ, փողոցից եկածները։ Դեռ նոր վարչապետ դարձած երևույթը շտապեց տեղավորվել կառավարական առանձնատանը։ Հետո՝ շքեղ նորոգում, բյուջեի հաշվին ընտանեկան, ընկերական վոյաժներ, իր և ընտանիքի անդամների համար զրահապատ շքեղ մեքենաներ, և այլն և այլն․․․ Ի՞նչ ասես, եթե նախկին սոցապնախարարը, որը քաջ տեղյակ պետք է լինի երկրի սոցիալական վիճակի մասին, 250․000 դրամ հավելավճարն անվանում է չնչին գումար։

Ներեցեք, բայց կարծում եմ, որ այս հոգեբանությունը հատուկ է եղել և է՛ մեր ժողովրդի  գերակշիռ մեծամասնությանը, Ռափայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Վահան Տերյանը, Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը և էլի ոմանք բացառություններ են։

Պատահակա՞ն է, արդյոք, որ այդ նույն ժողովրդի ներկայացուցիչներն ասում են․ «Ղեկավարը պետք է լավ ապրի, բայց չափի մեջ»։ Մի՞թե համատարած գործազրկության և աղքատության պայմաններում, բարձրաստիճան պաշտոնյաների  մինչև 700․000 դրամ  և ավելի աշխատավարձը բավարար չէ, երբ ուսուցչի աշխատավարձը 80․000 դրամ է։ Եվ արդյո՞ք բարձր աշխատավարձն ու արտոնությունները խոչընդոտում և վերացնում են կոռուպցիան։ Այո՛, այլևս Հայաստանում կոռուպցիա չկա, պատգամավորների, պաշտոնյաների հարազատները չեն զբաղվում գործարարությամբ, չեն մասնակցում պետական գնումների, պատվերների մրցույթներին։

Իրականում ո՞վ է որոշում «լավ ապրելու» չափը։ Չէ՞որ, «լավ ապրելու» նպատակին հասնելուն հաջորդում է «ավելի լավ ապրելու» մտածողությունը։ Այս հոգեբանությունը բնորոշ է գործարարներին, անկախ ազգությունից։ Հայ մեծ վիպասան Րաֆֆին կարծիք է հայտնել, որ հայ ժողովրդի վերնախավը բաղկացած է երկու՝ հոգևորականների և վաճառականների խավերից։ Փոխվե՞լ է, արդյոք, հայոց վերնախավը։ Կարծում եմ՝ ոչ։ Ուղղակի վաճառականների խավի մեծ մասը դարձան քաղաքական, հասարակական գործիչներ, իրականում՝ քաղաքական վաճառականներ, որոնց նպատակը նույնն է՝ շահույթ, ավելի մեծ շահույթ։

Այս հոգեբանությունը փայլուն կերպով արտահայտվեց հատկապես անկախության տարիներին։

Պարզվեց, որ Արցախը և Հայաստանը միավորելու համար ստեղծված «Ղարաբաղ» կոմիտեի և դրա հիմքի վրա ստեղծված Հայոց Համազգային Շարժման անդամների գերակշիռ մասի համար նպատակը բոլորովին այլ էր՝ հասնել իշխանության, հարստանալ և այն վայելել։ Իսկ եթե Արցախը խանգարում է վայելքներին, ապա կարելի է նրանից հրաժարվել․ «Սերգո ջան, լավ չես ապրելու»։

Եվ այսօր էլ, իշխանության մեջ կան անձինք, որոնք գործիչներ են դարձել արցախյան շարժման շնորհիվ։ Եվ նրանք, լավ ապրելու և կյանքը վայելելու համար, այսօր ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետության շատ տարածքներ համարում են ադրբեջանական և ծափահարում Արցախը թշնամուն  նվիրած երևույթին։ Իսկ նույն «Ղարաբաղ» կոմիտեի և ՀՀՇ-ի անդամների մեծամասնությունը Արցախը կորցնելուց հետո ձայն-ծպտուն չհանեց։

Ավելին, շատ քաղաքական, հասարակական գործիչներ հայրենիքի կորստից հետո ատամներով պաշտպանում էին այն հանձնած երևույթին և «ընտրություններ» կոչված ֆարսը համարում ազատ և արդար։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ․․․

Իմ  համոզմունքն է՝ միայն սեփական, նյութական շահով պայմանավորված։ Այլ բացատրություն չկա և չի կարող լինել։ Այո՛, քաղաքական վաճառականներին հետաքրքրում է միայն նյութական, բիզնես  շահը, թեկուզ հայրենիքի  հաշվին։ Այդ քաղաքական, հասարակական գործիչների համար, ինչպես իմ սփյուռքահայ բարեկամը դիպուկ նշեց, հայրենիքն ընդամենը անշարժ գույք է։ Ի՞նչ եք կարծում, մեր այս հոգեբանությունը չե՞ն հասկացել մեր հակառակորդները։ Պատահակա՞ն էր արդյոք Բելառուսի նախագահ Ալեքսանդր  Լուկաշենկոյի 5 մլրդ դոլարի առաջարկը՝ որպես Արցախի գին։ Եթե առաջին անգամ չստացվեց, ո՞վ գիտի, թե հետագայում  նույն առաջարկությունը չի արվել և հավանության արժանացել։

Կարծում եմ, որ կապիտուլյացիայից հետո ստեղծված «Հայրենիքի փրկության շարժման» անհաջողության հիմքերը նույնպես այնտեղ ավելի քան 17 «կուսակցությունների» միջև տեղի ունեցող ներքին առևտուրն էր, քանի որ այդ միավորման  բոլոր գործիչների նվիրվածության պարագայում, հաջողությունն ապահովված էր։

Վերադառնանք հոդվածի սկզբին․ Արդյո՞ք իշխանության ցոփ կյանքով վրդովվածներից բոլորն են անկեղծ, թե՞ ընդամենը նախանձում են և իրենց հնարավոր իշխանության գալու դեպքում նույն կերպ կվարվեն, ինչպես այսօրվա չտեսները։ Այս հոգեբանությամբ մենք ոչ միայն կկորցնենք պետականությունը, այլև խոստովանենք, որ դրան արժանի չենք։

Հոդվածն ավարտեմ հռետորական հարցով․

Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ստեղծել պետական մտածողությամբ օժտված նվիրյալների քաղաքական ուժ, ինչպիսիք եղել են Արամ Մանուկյանը, Գարեգին Նժդեհը, Հովհաննես Քաջազնունին, որն ինչ-որ կերպ, այո՛, ցանկացած ձևով, կտիրանա իշխանությանը և օր ու գիշեր, չարքաշ աշխատանքով, նաև խստությամբ կդնի ուժեղ, զարգացած պետության հիմքերը։

Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian cities Learn to save. World Savings Day with Idram Junior Another solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community Ameriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System Ucom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition