Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները բավականին ուշագրավ լույսի ներքո են ներկայացվում ադրբեջանական և թուրքական մամուլում. Տիգրան Աբրահամյան
PoliticsՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները բավականին ուշագրավ լույսի ներքո են ներկայացվում ադրբեջանական և թուրքական մամուլում։
Եթե Ղազախստանյան ճգնաժամի առաջին օրերին Ադրբեջանում հիմնականում չոր լրատվություն էր տրվում, ապա ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի Ղազախստան տեղափոխվելուց հետո ադրբեջանական կայքերն ու տելեգրամյան ալիքները, որոնք ակնհայտորեն պետական կառավարման ներքո են, ոչ միայն հակառուսական, այլ Ղազախստանի իշխանությունների դեմ ուղղված արշավ են սկսել։
Թուրքիայի և Ադրբեջանի տարածաշրջանային հաշվարկները խառնվել է և նրանք մոռանալով իրենց հետ սերտ, բազմակողմ, խորը հարաբերությունների մեջ գտնվող Ղազախստանին, հակաքարոզչական տարբեր չափաբաժիններով թիրախավորում են նաև Ղազախստանին։
Որոշակի փոփոխության է ենթարկվել նաև ԵՄ-ից, ԱՄՆ-ից, ՆԱՏՕ-ից եկող ազդակները, որի հիմքում, երևացող մասում, ՀԱՊԿ ուժերի Ղազախստանում տեղակայման, ընթացող գործընթացներին ներգրավելու և երկարաժամկետ մնալու հարցն է։
Սակայն պարզ է, որ իրականում գործընթացները շատ ավելի խորքային են և ազդեցության գոտիների ու կարևոր կոմունիկացիաների նկատմամբ վերահսկողության խնդիր կա։
Հիմա արդեն պարզ է, որ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններից հետո, եվրասիական տարածաշրջանում ակտիվություն դրսևորող ուժերը վերախմբագրումներ են մտցնելու իրենց քաղաքականության մեջ և գործընթացներն այսուհետև այլ տրամաբանության ներքո են ընթանալու։