Ավելի ադրբեջանամետ հայտարարություններ պատկերացնել անհնար էր. Անժելա Նալբանդյան
PoliticsԱնժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
ՀՀ վարչապետի վերջին ասուլիսից ու վերջին 2 ֆբ-յան պոստերից հետո իշխանության որևէ ներկայացուցիչ, առնվազն բարոյականությունից ելնելով (գիտեմ, որ խնդալու միտք է), պիտի իրեն այլևս երբևէ թույլ չտա որևէ ձևակերպում, որտեղ մեղադրում է ընդդիմության որևէ ներկայացուցչի, թե նրանց հայտարարությունները լսում են նաև Ադրբեջանում ու օգտագործում` Ադրբեջանի շահերից ելնելով: Ավելի ադրբեջանամետ հայտարարություններ պատկերացնել անհնար էր: Հաքքին.ազ-ը վկա: