Դուք անգամ թիմային զգացում ու տարրական սոլիդարության զգացում չունեք. Անժելա Նալբանդյան
PoliticsԱնժելա Նալբանդյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Իմ աշխատանքային պրակտիկայում եղել է դեպք, երբ «վերևից» որոշել են մեր ղեկավարին փոխել, և մենք, ի նշան բողոքի և անհամաձայնության, ամբողջ թիմով դուրս ենք եկել աշխատանքից` հայտարարելով, որ մեր ղեկավարի հետ եկել ենք, իր հետ էլ կգնանք:
Հիմա մարդ, ով Հայկոյի քաղաքապետ դառնալուն զուգահեռ եկել, դարձել է փոխքաղաքապետ, մի քանի տարի իր հետ աշխատել է, ի՞նչ երեսով պիտի նրա փոխարեն աշխատի, երբ իր ղեկավարից նման վատ մեթոդներով են ազատվում և փոխարենն իրեն նշանակում: Լավ, դուք անգամ թիմային զգացում ու տարրական սոլիդարության զգացում չունե՞ք: