Արթուր Վանեցյանը այցելել է Մամիկոն Ասլանյանին
PoliticsԱրթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Այսօր առավոտյան այցելեցի Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ, որտեղ շինծու քրեական գործի շրջանակներում ապօրինաբար պահվում է Վանաձորի ընտրված ավագանի (համոզված եմ ապագա քաղաքապետ) Մամիկոն Ասլանյանը։
Մամիկոնը խնդրեց փոխանցել իր հազարավոր համախոհներին, որ իր տրամադրությունը մարտական է, կամքն անկոտրում է և պայքարը շարունակվելու է մինչև վանաձորցու վերջնական հաղթանակ: