ԿԳՄՍ նոր փոխնախարար է նշանակվել
PoliticsՎարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, համաձայն որի Ալֆրեդ Քոչարյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ալֆրեդ Քոչարյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ», - նշված է որոշման մեջ։
Նշենք, որ Քոչարյանը 2019թ մարտի 29-ին նշանակվել էր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ։ Նա պաշտոնը ստանձնելու պահին հայտարարագրել է 500 000 դրամի և 1000 եվրոյի դրամական միջոցներ, իսկ ահա 2021թ–ին հայտարարագրել է 8 365 282 դրամ և 2 099 եվրո։