Հայաստանի մի շարք համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
PoliticsԱյսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով ընտրություններ են անցկացվում Հայաստանի 7 մարզերի 36 համայնքներում։
Առավոտյան՝ ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր ընտրական տեղամասերը։
Մասնավորապես ընտրություններ են անցկացվում Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին համայնքներում,
Արարատի մարզի Մասիս, Արտաշատ, Արարատ, Վեդի քաղաքներում,
Արմավիրի մարզի Արաքս, Վաղարշապատ, Փարաքար, Խոյ, Մեծամոր, Արմավիր, Բաղրամյան համայնքներում,
Գեղարքունիքի մարզի Գավառ, Սեւան, Մարտունի, Վարդենիս քաղաքներում,
Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Թումանյան, Փամբակ քաղաքներում․
Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Նոր Հաճն համայնքներում,
Շիրակի մարզ Արթիկ, Ամասիա, Աշոցք, Ախուրյանհամայնքներում
Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք քաղաքներում
Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում։
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, կհրապարակվ այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ։