Մերկելը հրաժեշտ է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնին (լուսանկարներ, տեսանյութ)
PoliticsԱնգելա Մերկելը պաշտոնապես հրաժեշտ է տվել Գերմանիայի կանցլերի պաշտոնին։ Արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի երեկոյան՝ դեկտեմբերի 2-ին, ճանապարհման ավանդական զինվորական արարողության՝ Der Große Zapfenstreich-ի տեսքով։ Այս մասին հայտնում է կառավարության կայքը։
Միջոցառմանը մասնակցել է մոտ 200 մարդ։
67-ամյա Մերկելը շնորհակալություն է հայտնել բոլորին համագործակցության և վստահության համար։ Նա հիշել է իր պաշտոնավարման ամենավառ պահերը՝ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, 2015 թվականի միգրացիոն ճգնաժամը, համաճարակը։
«Այս 16 տարիները լցված էին բազմաթիվ իրադարձություններով և մարտահրավերներով, որոնց պետք էր դիմակայել «թե՛ քաղաքապես, թե՛ որպես մարդ»,- ասաց նա։
Մերկելը նաև հաջողություն է մաղթել հաջորդ կառավարությանն ու ապագա կանցլեր Օլաֆ Շոլցին:
Արարողության ընթացքում ջահեր են վառվել։ Նաև հնչել է այն երաժշտությունը, որը ցանկացել է քաղաքական գործիչը։
Անգելա Մերկելը Գերմանիան ղեկավարում է 2005 թվականի նոյեմբերի 22-ից։