Ռուսաստանն առանցքային դեր ունի Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում. Լավրով
PoliticsՌուսաստանի ուշադրության կենտրոնում շարունակում են մնալ բազմաթիվ ռարածաշրջանային հակամարտությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումների որոնումը։ Այս մասին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում կառավարության ժամին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսաստանը կոնկրետ ներդրում ունի նման ճգնաժամերի կարգավորման հարցում։ Դրանց թվում են ահաբեկիչներին հաղթելու և Սիրիայում քաղաքական երկխոսության խթանման ուղղությամբ մեր ջանքերը, ինչպես նաև առանցքային դերը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու, Հայաստանի և Ադրբեջանի միջև վիճելի հարցերի կայուն լուծումներ գտնելու գործում»,- ասել է նա։