Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով նսեմացնում է մեր ազգային արժանապտվությունը.Հռիփսիմե Ստամբուլյան
PoliticsՀռիփսիմե Ստամբուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլ Փաշինյանն ամենօրյա ռեժիմով նսեմացնում է մեր ազգային արժանապտվությունը՝ պայմանով, որ նսեմացման ամեն մի ակտի սկզբում կամ վերջում հիշատակելու է, որ «իշխանությունը պատկանում է ժողովրդին»։
2 ժամ 15 րոպե ժամավաճառություն, որտեղ «ժողովրդաիշխանության» շղարշի տակ կարմիր թելով անցնում էր 2 բան՝ հերքել սեփական սուտը նոր ստով, և նեղսրտել` դարավոր թշնամիներին թշնամի անվանելու համար: Դեմագոգի մոտ 2 ժամ պայքարը վաղուց ոչ թե պետության ու պետականության, այլ դրա վերջին մնացորդների հաշվին է։