Նիկոլը, գերիների մասին իր հերթական շնթփնթանքով պարարտ հող ստեղծեց ադրբեջանական քարոզչության համար. Ռոբերտ Հայրապետյան
PoliticsՌոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլը, գերիների մասին իր հերթական շնթփնթանքով պարարտ հող ստեղծեց ադրբեջանական քարոզչության համար:
Դեպքեր են եղել, որ ադրբեջանցիները գերիներին տեղեկություններ են հայտնել, որ ձեր պետությունը հետաքրքրված չէ ձեզանով, ջանքեր չի գործադրում ձեզ հայրենադարձնելու համար:
Ու հիմա պատկերացրեք, թե սրա այդ հայտարարությունը ինչպես կարող են օգտագործել Ադրբեջանում, ընդհուպ մինչև գերիներին սպառնալով, որ հրաժարվեն Հայաստան վերադառնալուց, քանի որ նրանց սպասելու է քրեական հետապնդում: