Ամեն ինչ ավել վատ է քան մենք կարող ենք պատկերացնել. Կարեն Ավագյան
PoliticsԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ամեն ինչ ավել վատ է քան մենք կարող ենք պատկերացնել: Աշխարհը չի արձագանքում ու չի ցանկանում տեսնել ադրբեջանական ագրեսիան:
Մտածել, որ սա թույլտվություն է ադրբեջանին ճիշտ չէ, բայց այն, որ այստեղի իշխանավորները խճճվել են սեփական ստերի տոպրակի մեջ ու այդ ստի տոպրակի պատճառով ամեն անգամ ավելի մեծ արհամարանքի են արժանացնում երկրի` վստահաբար:
Դժոխային 44-օրյայից հետո նորից մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: ԱԳՆ-ում դեսպանների հետ գործակալի հանդիպումից հետո անգամ չկա արձագանք: Եզրակացություններ անելու ժամանակն էլ է սպառվել:
Այդպես էլ պիտի լինի, որովհետև երկրիդ իշխանավորը սեփական տարածքների մասին խոսելիս օգտագործում է թուրքի դրած անունները:
Այդպես էլ պիտի ընկալեն, որովհետև քո երկրում տարածքային ամբողջականության խախտումը փորձում են ներակայացնել սահմանային միջադեպ:
Այդպես էլ պետք է վարվեն, որովհետև սեփական քաղաքացիներին դժոխքից հետ բերելու, կտտանքներից ու մահից ազատելու փոխարեն քննարկում են ոնց գերի ընկան:
Մեղավորին անհատականացրեք, մի ընդհանրացրեք, այդպես նաև տարալուծում եք իրավիճակից առկա ակնհայտ տեսանելի ելքը: