Նիկոլն իր ապաշնորհ խմբակով պետք է հրաժարական տա, սա՞ է իրենց ապագան. Վահե Հակոբյան
PoliticsՄի մտավախություն ունեմ, որ խուճապ չսկսվի, կապանցիները որոշեն գալ դեպի Երևան և մնան այլընտրանքային ճանապարհի հույսին, որտեղ խցանում է: Այնտեղ կոլապսային իրավիճակ կստեղծվի: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:
Վերջինս նշեց, որ այս պահին ճշտում են հայկական կողմի զոհերի, գերիների և դիրքային կորուստների մասին տեղեկությունները:
Վահե Հակոբյանի հաղորդմամբ՝ բոլոր զորամասերը բերվել են մարտական պատրաստվածության:
Ինչ վերաբերում է սահմանին ստեղծված իրավիճակով պայմանավորված Ռուսաստանին դիմելուն, Վահե Հակոբյանն ասաց.
«Ես չգիտեմ՝ ինչպես են դիմել, հեռախոսով են դիմել, թե բանավոր: Այս ապաշնորհներն ԱԺ-ն դարձրել են հակառուսական հարթակ, ասում են՝ մի քիչ էլ ենք սպասում, եթե ռուսները չխառնվեն, այլ գործընկերներ մեզ կճարենք»։
Պատգամավորը նաև հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունը հենց այս պահին քննարկում է սահմանային իրավիճակը և դրա վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա.
«Այստեղ այլ կարծիք չի կարող լինել, Նիկոլն իր ապաշնորհ խմբակով պետք է հրաժարական տա, նա Հայաստանը բերեց այս իրավիճակին: Սա՞ էր իրենց ապագան, այն մարդիկ, որոնք գնացել ընտրել են Նիկոլին, այս ապագան էին ուզում»,-ասաց նա:
Նշենք, որ այսօր կեսօրից իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ծայրահեղ լարված է:
ՊՆ հաղորդմամբ՝հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել, կան զոհեր ու վիրավորներ, ՀՀ ԶՈՒ 12 զինծառայող գերեվարվել է: ՔՊ պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հաղորդմամբ՝ հայկական կողմն ունի 15 զոհ: