Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել. Տիգրան Աբրահամյան
PoliticsՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Արցախի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում դեպքի վերաբերյալ, արդեն իսկ հայտնի իրողություններից բացի այլ բան չկար։ Իհարկե թեմային առնչվող որոշ հանգամանքներ պաշտոնապես հաստատելն արդեն կարևոր է։
Բայց կար շատ կարևոր ձևակերպում՝ «ադրբեջանցի զինծառայողների ՍԱԴՐԻՉ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻՆ ի պատասխան անհայտ անձը պայթուցիկ սարք է նետել անցակետի հատվածում»։
Այսինքն, եթե նույնիսկ մի կողմ դնենք ադրբեջանցիների նկատմամբ, օբյեկտիվ իրողությունների արդյունքում ձևավորված ատելությունը, վրեժը և թշնամությունը, ապա ըստ ԱԱԾ ռելիզի, կոնկրետ այս միջադեպի շարժառիթն ադրբեջանցիների սադրանքն է եղել, որին ի պատասխան էլ արցախցին պայթուցիկ սարք է նետել։
Մեկ անգամ ևս պետք է փաստել, որ Արցախում անվտանգային նոր մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտություն կա, որը պետք է հիմնված լինի ՌԴ խաղաղապահ զորախմբի և պաշտպանության բանակի ներուժի վրա։