Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Սերժ Սարգսյանին՝ սիրելի մոր մահվան կապակցությամբ
PoliticsԽորը ցավակցություն եմ հայտնում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ սիրելի մոր՝ Նորա Վահանի Սարգսյանի մահվան կապակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Նորա մայրիկի մասին ջերմ հիշողությունները միշտ վառ կմնան նրան ճանաչած բոլոր մարդկանց հուշերում»,- գրել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Ստեփանակերտում 92 տարեկան հասակում մահացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մայրը: