Ժնեւի իշխանությունները կխաղարկեն տանկով ուղեւորություն COVID-19-ի դեմ պատվաստվածների միջեւ
PoliticsԺնեւի իշխանություններն առաջարկել են մասնակցել կառավարական ռմբապաստարան այցելությանը եւ տանկով ուղեւորության Ժնեւի օդանավակայանում նրանց, ովքեր նոյեմբերի 8-14-ը կստանան COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, ասվում է Ժնեւի կանտոնի կառավարության հայտարարությունում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Շվեյցարիան նոյեմբերի 8-14-ը անցկացնելու է իմունացման ազգային շաբաթ, որի շրջանակում նախատեսվում է բնակչությանը տեղեկացնել COVID-19-ի դեմ պատվաստման օգուտի մասին եւ հորդորել նրանց, ովքեր մինչ այժմ կասկածում են, անել առաջին ներարկումը։ Իշխանություններն այդ նպատակների համար կծախսեն 96 մլն ֆրանկ։
«Յուրաքանչյուրը, ով կստանա իր առաջին չափաբաժինը իմունացման ազգային շաբաթի ընթացքում, կարող է, եթե ցանկանա, մասնակցել հազվադեպ խաղարկությանը։ Օրինակ, այցելություն Պետական խորհրդի փոխնախագահի հետ կառավարական ռմբապաստարան, որը գտնվում է հին քաղաքում, էքսկուրսիա լճով նավիգացիոն ոստիկանության հետ, բարձր շենքից անկում հատուկ սարքավորմամբ՝ հանրային անվտանգության բրիգադի հետ, «Պիրանյա» տանկով ճամփորդություն Ժնեւի օդանավակայանի թռիչքուղում կամ շների բրիգադի ցուցահանդես»,- ասվում է Ժնեւի կանտոնի կառավարության կայքում։
Ներկայում COVID-19-ով վարակման մակարդակը Շվեյցարիայում նորից բարձրանում է։ Հիվանդացությունն ընդհանուր առմամբ վերջին մեկ շաբաթում ավելացել է մոտ 30 տոկոսով նախորդ շաբաթվա համեմատ։ Միջինը մեկ օրում գրանցվում է մոտ 1,7 հազար նոր դեպք։ Նաեւ 20 տոկոսով ավելացել է հոսպիտալացումների թիվը։