Հանրահավաքի մասնակիցներին հորդորում ենք օգտվել հակահամաճարակային կանոններից. «Հայաստան» դաշինք
Politics«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։ Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարությունում:
« Հարգելի՛ հայրենակիցներ,
«Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8–ին` ժամը 18։00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասնակիցներին հորդորում է օգտվել հակահամաճարակային կանոններից։ Որքան անհրաժեշտ է այս չարիքի իշխանության հեռացումը, նույնքան անհրաժեշտ է մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը։
Վերահաստատում ենք մեր դիրքորոշումը՝ պետք է ձևավորել ազգային դիմադրություն և հասնել իշխանափոխության, որը մեր երկիրն այս վիճակից դուրս բերելու, արժանապատիվ խաղաղություն ապահովելու, սոցիալ–տնտեսական ճգնաժամը հաղթահարելու, մեր երկրի անվտանգությունն ապահովելու նախապայմանն է»,- ասվում է հայտարարությունում։