Եթե հաշվի առնենք, որ դատական նիստն ամբողջ օրվա ընթացքում ձգձվեց, եւ այնպիսի միջնորդություններով, որոնց վերաբերյալ, սովորաբար, որոշում է կայացված հենց նիստերի դահլիճում, իսկ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, ու որոշում կայացնելը մի քանի ժամ տեւեց, հաշվի առնելով, որ փաստաբանը նիստի սկզբում հայտարարեց խափանման միջոցը փոփոխելու միջնորդություն են ներկայացնելու եւ այդ պայմաններում դատարանը երկար ժամանակով հեռացավ խորհրդակցական սենյակ, բավարար հիմքեր է տալիս ենթադրելու, որ դատական նիստը դիտմամբ է ձգձգվում:
Պատգամավորը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը Առուշանյանի կողմից 2020թ. դեկտեմբերի 30-ին որպես խափանման միջոց մուծված 2 մլն դրամ գրավը պետբյուջե փոխանցելու մասին աբսուրդ է համարում:
«Դատարանի վերջին որոշումը չի բխում ո՛չ Քրեական դատավարության օրենսգրքից, ո՛չ էլ՝ Սահմանադրությունից: Դատարանը թույլ չտվեց այս պահին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, իսկ ինքնաբացար ուզում էին ներկայացնել, որովհետեւ պաշտպանների մոտ դատավորի անաչառության հարցում հիմնավոր կասկածներ առաջացան»,- նշեց պատգամավորը:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր՝ նոյեմբերի 5-ին կայացած դատական նիստում դատարանը մասնակի բավարարել էր Գորիսի նորընտիր համայնքապետ Առուշ Առուշանյանի պատպանների միջնորդությունը:
Մասնավորապես, դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ դատարանը որոշեց պահպանել հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը:
«Ինչ վերաբերում է «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանն այս պահին նպատակահարմար չի գտնում դա՝ հաշվի առնելով նախ նիստերի ինտեսնիվությունը՝ դատարանի ծանրաբեռնվածության հետ կապված: Այսինքն նիստերն այս փուլում նշանակվում են բավականին երկար ժամանակ ինտերվալով եւ այս պահին այդպիսի անհրաժեշտություն չկա, որ Առուշ Առուշանյանի ներկայությունն ապահովելու համար նա գտնվի այն տարածքում, որտեղ գտնվումէ դատարանը: Այսինքն դատարանը որոշեց մերժել «Գորիս» ՔԿՀ տեղափոխեռլու պաշտպանների միջնորդությունը»,- հայտնել է դատավորը: