Գրեթե 3.66 մլրդ դրամ կուղղվի պատգամավորների պարգեւավճարների եւ աշխատավարձերի վճարմանը. ՀՀ ԱԺ ներկայացուցիչ
Politics2022 թվականի պետական բյուջեի նախագծով հատկացված 5.952 մլրդ դրամից շուրջ 3 մլրդ 659 մլն դրամը պատգամավորների աշխատավարձերի եւ հավելավճարների վճարման համար նախատեսված միջոցներն են։ Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը:
Միաժամանակ, ըստ նրա, իրենք ակնկալում էին մի փոքր ավելի շատ միջոցներ ստանալ։
«2022 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված միջոցները 510 մլն դրամով կամ 9.8 տոկոսով պակաս են ԱԺ բյուջետային հայտում ներկայացվածից»,- հայտնեց Նարիբեկյանը։