ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի և պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթի հետ քննարկել եմ հարցերի շատ մեծ շրջանակ. Աննա Մկրտչյան
PoliticsԱննա Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի և պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթի հետ քննարկել եմ հարցերի շատ մեծ շրջանակ։ ադրբեջանական ագրեսիայից մինչև Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Մեր գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների և ադրբեջանցիների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։
Ներկայացրել եմ նաև տիրող ներքաղաքական իրավիճակը։ Ներկայացրել եմ իրականացվող անօրինականությունների և մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում վերջին երեք տարիներին արձանագրված հետնահանջի մասին։