Ռոբերտ Քոչարյանի նախագահության «Հայաստան» խմբակցության նիստ է կայացել
PoliticsԱյսօր՝ նոյեմբերի 1-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի: Այս մասին ասված է խմբակցության տարածած հաղորդագրությունում:
«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքներին, դաշինքի մարտավարությանն ու ռազմավարությանը։ Հատուկ քննարկման առարկա են դարձել նաեւ նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցերը»,- նշված է հաղորդագրությունում։