Պատվաստվեք կամ դիմակ կրեք, դե կամ էլ ինչպես որ կորոշեք, միայն թե մի թերագնահատեք այս աղետը, որ հասնելու է բոլորին.Նարինե Մանուկյան
PoliticsՆարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Մարդիկ ջան
Խնդրում եմ ձեզ լուրջ վերաբերվեք էս անողոք վիրուսին, վերջին 5 օրերում հարյուրավոր դեպքերի մասին եմ լսել` աշխարհով մեկ, մարդիկ մահանում են մենակության մեջ, խեղդամահ լինելով...
Այս շտամմը շատ ագրեսիվ է, հազարավոր կյանքեր է խլում` հիմնականում մինչև 60 տարիքային խմբի մարդկանց:
Ահավոր է, անասելի...
Քիչ առաջ իմ տարիքի մի երիտասարդ կնոջ մասին իմացանք, մոտ մարդ է, ծայրահեղ վիճակում` մազից կախված...
Պատվաստվեք կամ դիմակ կրեք, դե կամ էլ ինչպես որ կորոշեք, միայն թե մի թերագնահատեք այս աղետը, որ հասնելու է բոլորին...
Մարդիկ ջան խնդրում եմ, գիտեք ես որևէ մեկի թելը թելելու կամ դեմ լինելու առիթ չունեմ, մանավանդ նման նուրբ հարցում, երբ կյանքի ու մահվան լուսանցքում ենք ԲՈԼՈՐՍ!
Բժիշկների հետ խոսում եմ` հյուծված են ու հուսահատ, չգիտեն ինչ անել, հոգեկան բարդագույն ապրումների մեջ են, գերհոգնած:
Մեղք է մեր բզկտված ու տանջված երկիրը, առանց այն էլ քայլում ենք անդունդի եզրին...
Ուղղակի խնդրում եմ աչալուրջ եղեք, մտածեք ձեր ու ձեր հարազատների մասին:
Մահը դարձել է թիվ... 100,200,500,1000...
Բայց կյանքը թիվ չէ...
Կյանքը ամենաթանկ շնորհն է...
Մտածեք...