Պարոնայք սպաներ, պատիվ ունեմ.Տիգրան Աբրահամյան
PoliticsՏիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
Զորամիավորման շտաբի պետ Սերգեյ Շաքարյանն ու ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանն արդեն մեկ տարի է ֆիզիկապես մեր հետ չեն։
Շաքարյանի հետ շփվելու շատ առիթներ եմ ունեցել՝ զորամասում, դիրքերում, զորավարժարանում։ Հա՛մ լավ մարդ էր, համ լավ զինվորական, հայրենիքի արժանի հրամանատար։
Չեմ հանդիպել մի մարդու, ով ոչ թե վատ, այլ չեզոք դիրքերից կխոսեր նրա մասին։ Միայն լավը։
Արթուր Սարգսյանի հետ շփման շատ հնարավորություն չեղավ։ Պատերազմից առաջ նշանակվեց, բայց մարտի այնպես նետվեց կարծես 90-ականներից Արցախի ՊԲ-ում էր։
Դժվարությամբ եմ գնում նրանց և պատերազմում ընկած տղերքի շիրիմներին։ Դեռ տաք ենք, շատ բան դեռ հետո կհասկանանք։
Պարոնայք սպաներ, պատիվ ունեմ։