Մեկնարկել ենք «Հանուն Կյանքի» մարդասիրական նախագիծը, որին մասնակցում են Արցախյան վերջին պատերազմին զոհված հերոսների ընտանիքների անդամները. Նարինե Մանուկյան
PoliticsՆարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
1 շաբաթ է մենք մեկնարկել ենք «Հանուն Կյանքի» մարդասիրական նախագիծը, որին մասնակցում են Արցախյան վերջին պատերազմին զոհված հերոսների ընտանիքների անդամները:
Սկսել ենք Լոռու մարզի գյուղերից, որտեղ առավել բարդ է սոցիալական դրությունը:
Առաջին փուլին մասնակցում են 5 կանայք, որոնք զոհված հերոսների մայրեր են, քույրեր և կին:
Իրենց իսկ ընտությամբ սովորում են «Մատնահարդարում» շատ արդիական մասնագիտությունը, որը վստահաբար իրենց հետագայում մեծ հնարավորություն է տալու կատարելագործվելու, աշխատելու ու ինքնուրույն կյանքի:
Կանանց ներուժի հզորացումը Հայաստանի մարզերի զարգացման կարևորագույն և ՄԻԱԿ ուղին է, այլապես ընտանիքները օր օրի դառնալու են ավելի խոցելի, աղքատ և անկայուն:
Իսկ զոհվածների ընտանիքների դեպքում ոչ պակաս կենսական է նաև կանանց հոգեբանական վիճակը, որովհետև ակնհայտ է, որ պատերազմից 1 տարի անց նրանք դեռ շոկային վիճակում են և չեն կարողանում վերագտնել ապրելու հույսն ու իմաստը:
Մենք արդեն իսկ ունենք աննկարագրելի դրական արդյունքներ` տրամադրությանլավացումից մինչև զբաղվածություն, իրար ապրումակցման միջոցով բուժելու հնարավորություն, շփում ու հաճելի մասնագիտության ձեռքբերում:
Մյուս շաբաթ կմեկնեմ Լոռի և ձեզ առավել մանրամասն կներկայացնեմ ծրագրի ընթացքը:
Միացեք մեզ, դարձեք «Հանուն Կյանքի» նախագծի բարերար, աջակցեք զոհված հերոսների ընտանիքներին ՀԱՆՈւՆ այն զոհաբերված կյանքի, որի շնորհիվ մենք կանք ու Հայրենիք ունենք:
Հ.Գ. Շնորհակալ ենք մեր Գրիգորին ու Նոնային, որ քայլ առ քայլ, առանց տրտնջալու մեզ հետ կյանքի են կոչում այս նախագիծը:
Մարդկանց կյանքը փոխվում է բոլորիս աչքի առաջ: Այն մարդկանց, ում մենք պարտական ենք մինչև վերջ!